ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կցուցադրվեն ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմեր

Կցուցադրվեն ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմեր
12.10.2015 | 17:54

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը կմեկնարկի ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն): Կներկայացվի ավելի քան 400 ֆիլմ։ Փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Սմբատին մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի փառատոնի պատկերապատումների արվեստի ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացված 11 պատկերապատված գրքերն առնչվելու են ցեղասպանությանը: «Վերածնունդ» ծրագրով կցուցադրվեն ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմեր. «Ովքեր ներկա են եղել «System of a down»-ի ապրիլի քսաներեքի բացօթյա համերգին, հավանաբար նկատել են մեծ էկրաններին ցուցադրվող անիմացիոն դրվագները: Դրանք արգենտինահայ հեղինակների «Հարյուր տարի. Հայոց ցեղասպանություն» ֆիլմից էին: Ֆիլմն ամբողջությամբ կներկայացվի փառատոնի շրջանակում»,- ասաց Անի Սմբատին:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 184 անիմացիոն ֆիլմ: Ոչ մրցութային ծրագրով կներկայացվեն նաև վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմեր: Աշխարհագրությունը լայն է, կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու և՛ հայ, և՛ օտարերկրյա ռեժիսորների աշխատանքներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ